15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպես են թմրամոլ դառնում

Այսօր թմրամոլության դեմ պայքարի օրն է: Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ թմրամոլ դառնալու պատճառները բազմաթիվ են`անձնային առանձնահատկություննը, մանկականությունը, իրական կյանքի հաճույքներից ոչ բավարար չափով հաճույք ստանալը:

“Մարդը ձգտում է հաճույքի և կախում է ստանում այդ ամենից: Սթրեսները ևս մեծ դեր են խաղում. կա մարդկանց այդպիսի պումբ, որը փորձում է փախչել խնդիրներից այլ միջոցներով: Կան մարդկանց տիպեր, որոնք հակված են կախվածության, կան տիպեր, որոնք ընդհանրապես չունեն կախվածություն”,-ասաց Ս. Խուդոյանը:

Մասնագետի խոսքով, թմրամիջոցների օգտագործման հետևանքով շատ արագ է ձևավորվում կախվածություն. “Թուլակամություն է ձևավորվում, պատասխանատվության ձգացումը ցածր է դառնում: Թմրամոլները թքած են ունենում ուրիշների կարծիքի վրա, և կախվածությունն այնքան մեծ է դառնում, որ կարելի է սպասել ամեն ինչ”:

Պարոն Խոդոյանը կարևորեց այն հանգամանքը, որ թմրամոլությունը վաղ թե ուշ բերում է մահվան. “Դա կարող է տեղի ունենալ մի քանի ամսում կամ տարիների ընթացքում: Այն կախված է մարդու առանձնահատկություններից և թմրանյութի տեսակից”: Հոգեբանը խոսեց “պլան” կոչվածի` հաշիշի մասին: 

“Ավելի թույլ է քան մյուս տեսակները: Բավականին տարածված է դեռահասների, պատանիների շրջանում: Շատերը հենց այդտեղից են սկսում և աստիճանաբար խորանում թմրանյութերի մեջ. մեզ մոտ գոնե այդպես է: Այն ևս բավականին վտանգավոր է, դրա հետևանքով սկսվում է հոգեբանական ծանր վիճակ:

Երիտասարդների մի մասը, որը ուզում է տղամարդ երևալ, հանցագործ աշխարհին է փորձում նմանակել: Շատ բան որոշում է մարդու ներքին հակումը, ընտանեկան իրավիճակը: Կախվածություն ունեցողների 80-90%-ը փորձարարականից է սկսում թմրանյութեր օգտագործել”,-ասաց Ս. Խուդոյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ