27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հացի շուկայում խախտումներ են հայտնաբերվել /ֆոտո/

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել  հացի շուկայում:

Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով  սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում: Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող  տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:

Այս փուլում Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ և ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:

Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը: 

Կասեցումներ 

Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ
Ա/Ձ Մարուսյա Թումանյան Արագածոտնի մարզ,

ք. Արտաշատ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Հովհաննես Վարդապետյան Տավուշի մարզ,

գ. Աչաջուր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Աստղիկ Ասատրյան Վայոց ձորի մարզ,

ք. Եղեգնաձոր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Հուսիկ Մելքոնյան Գեղարքունիքի մարզ,

գ. Վաղաշեն

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Ավագ Կարապետյան Արագածոտնի մարզ,

ք. Արտաշատ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Ալվարդ Քոքոբելյան Տավուշի մարզ,

գ. Աչաջուր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Հակոբ Գևորգյան Վայոց ձորի մարզ,

ք. Վայք

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Մհեր Հակոբյան Գեղարքունիքի մարզ,

ք. Վարդենիս

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Արմենուհի Մելքումյան Կոտայքի մարզ,

գ. Արամուս

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Սենո Խալաթյան Շիրակի մարզ,

ք. Գյումրի

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Բելա Սարգսյան Սյունիքի մարզ,

ք. Մեղրի

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան Արարատի մարզ,

գ. Այնթապ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Նարինե Մելիքյան Կոտայքի մարզ,

ք. Չարենցավան

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Միքայել  Մխիթարյան Շիրակի մարզ,

ք. Գյումրի

Արձանագրվել են հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Անդրանիկ Հարությունյան Սյունիքի մարզ,

ք. Սիսիան

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Արթուր Աղաջանյան Արարատի մարզ,

ք. Վեդի

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Արման Տերտերյան Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
Ա/Ձ Արկադի Ռաֆայելյան Լոռու մարզ,

ք. Տաշիր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
Ա/Ձ Մելիքսեթ Հակոբյան Արմավիրի մարզ,

ք. Արմավիր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ
«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ Լոռու մարզ,

ք. Վանաձոր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)
«Գավառի հաց» ԲԲԸ Գեղարքունիքի մարզ,

ք. Գավառ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

 

 

Փաստաթղթային անհամապատասխանություններ

 

Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ
«Ջոն և Միլենա» ՍՊԸ ք. Երևան Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են
«Նորք-7» ՍՊԸ ք. Երևան Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են

 

«Հայր և որդի Միհրանյաններ» ՍՊԸ գործունեության ստուգման ընթացքը կասեցվել է մինչև մայիսի 8-ը՝ հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվելու վերաբերյալ տնտեսավարողի դիմումը:

Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին կոչ է անում արտադրական գործընթացը կազմակերպել՝ ներդնելով «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը» (HACCP), ինչը հնարավորություն կընձեռի արտադրության յուրաքանչյուր փուլում ունենալ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ և էականորեն նվազեցնել առկա ռիսկերը. սա առաջին հերթին բխում է հենց տնտեսավարողների շահերից: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի  827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի՝ հաց եւ խմորեղեն արտադրողները պարտավոր են ներդնել HACCP համակարգեր՝ սկսած 2018 թվականից:

unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (10) unnamed (9) unnamed (8) unnamed (7)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ