08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաքուն հույսը ռազմական գործոնի վրա է դնում. Վլ. Կազիմիրով

1992-1996թթ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը “Առավոտ”-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին՝  նկատել է․ “Միայն խաղաղության երաշխիքները (ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլեւ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ եռանախագահող երկրների կողմից) կարող են պայմաններ ստեղծել օկուպացված տարածքներից անհապաղ հեռանալու եւ տեղահանվածների վերադարձի համար:

Քանի դեռ հակամարտությունը չի ձերբազատվել գերիշխող ռազմական գործոնից եւ քանի դեռ չի տեղափոխվել բացառապես քաղաքական հարթություն՝ բանակցությունները տեղում դոփելու են: Մինչդեռ հենց Բաքուն է ռազմական գործոնի վրա հույսը դնում։ Իհարկե, այդկերպ իշխող վերնախավը ներքաղաքական խնդիրներ է լուծում, բայց արգելակում է, այլ ոչ թե արագացնում հակամարտության կարգավորումը”:  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ