08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օրական կայքեր են ծնվում, որ չունեն աշխատակազմ, նստավայր. վերջ տալ “խուլիգանությանը”

“Մեդիա կենտրոնում” հունիսի 25-ին քննարկվեց առցանց լրատվամիջոցների կողմից նախաձեռնությունը, այն է ` դաշտում ստեղծված անբարեխիղճ մթնոլորտը շտկել եւ լրագրողական էթիկայի կաննոները պաշտպանել:

“Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի խոսքով, օրական կայքեր են ծնվում, որ չունեն աշխատակազմ, նստավայր: “Պարզապես վերցնում եմ այստեղից անտեղից, դնում իրենց կայքում: Իսկ չէ որ դրա համար լրագրողը աշխատանք է արել”,-ասաց Թովմասյանը:

Հիշեցնենք, առցանց լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, ըստ որի, մեկ այլ լրատվամիջոցի լուրը տվյալ կայքում հրապարակելու համար հիպերհղումը պարտադիր է: 

Shamshyan.com-ի խմբագիր Գեւորգ ԷՄին-Տերյանն էլ նշեց, որ հարցը խորքային է: “Ոչ միայն դա, այլ կայքեր կան, որ տրաֆիկ են առնում, ցույց տալիս այցելուների ոչ իրական թիվ”,-ասաց նա: Խմբագիրների խոսքով` հայտարարությունը նպատակ ունի վերացնելու հենց այդ խուլիգանությունը, եւ կարծում են, որ կհաջողվի “լեզու գտնել” իրար հետ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ լրատվությամբ զբաղվում են ոչ պրոֆեսիոնալները; “Չգիտեն օրենքը, գրագողություն են անում, պետք է պատժել դաշտը ապականողներին”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ