08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կդիմեն վարչապետին, նախարարին ու Հայրապետյանին

Հունիսի 24-ին Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում ”Արարատ 73” ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցն էր: Նախաձեռնությունը ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանինն է: Նրա խոսքով` նման նախաձեռնություններ իրականացել են ԱՊՀ բազմաթիվ երկրներում:

Նիստին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամ, Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ”Արարատ 73” -ի լեգենդար ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Սուրեն մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Հարություն Քեհյանն ու Հովհաննես Աբրահամյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ենթահանձնաժողովի անդամներ, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ: Նախաձեռնության նպատակը ոչ միայն ”Արարատ 73”-ի փառահեղ հաթանակի հեղինակներին անմահացնելն ու նրանց երախտագիտություն հայտնելն է, այլև նոր սերնդի մարզիկներին ոգևորելն ու ֆուտբոլի զարգացմանը նպաստելը:

Քննարկման ընթացքում առաջարկվեց կիսանդրիների գաղափարը փոխարինել ֆուտբոլային հուշարձանախմբի գաղափարով` մարզիկներին ու մարզիչներին կերտելով ֆուտբոլային դաշտում` խաղի պահին: Գաղափարն ընդունվեց բոլորի կողմից` հատկանշական համարվելով, որ ”Արարատ 73”-ի հաղթանակն առաջին հերթին թիմային հաղթանակ է:

Ներկաները հիշեցին թիմի հաղթանակը` նշելով, որ այն վերածվել էր համազգային տոնի և կարևորեցին ֆուտբոլային ոգևորության արթնացումը հանրության շրջանում: Կառլեն Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց ֆուտբոլի վետերանների ներկայիս սոցիալական վիճակի վերաբերյալ` կարևորելով նրանց նկատմամբ պետական աջակցությունը: Նա առաջարկեց, որպեսզի Հանրային խորհուրդն այդ հարցը նույնպես բարձրացնի:

Սուրեն Բաղդասարյանն իր հերթին կարևորեց ֆուտբոլիստների վաստակն ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը և հայտնեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի հուշարձանախմբի ստեղծման գաղափարն իրականություն դառնա: Նա հայտնեց, որ այժմ գիրք է գրում ”Արարատ 73”-ի մասին: Նրա կողմից բարձրացվեց նաև ”Արարատ 73”-ի թանգարան հիմնելու հարցը:

Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, հույս հայտնեց, որ հուշարձանախմբի ստեղծման գաղափարը դրական արձագանք կստանա հանրության շրջանում, ինչը կնպաստի դրա իրականացմանը: Նա հայտնեց, որ բարձրացված հարցի վերաբերյալ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ կհղվի ՀՀ վարչապետին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Նախաձեռնության հետագա գործունեությունը համակարգելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ: Վազգեն Սաֆարյանը նաև առաջարկեց Հանրային խորհրդում կազմակերպել քննարկում ֆուտբոլի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ` հրավիրելով ոլորտի պատասխանատուներին և շահագրգիռ անձանց:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ