26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, այդ թվում` անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Խաչիկ Վ.-ն և նույն բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Կ.-ն 2016թ.-ի օգոստոսի 10-ին խուզարկություն են կատարել  հիշյալ ՔԿՀ-ի խցերից մեկում: Սակայն խուզարկության ընթացքին խոչընդոտելու նպատակով դատապարտյալ Գևորգ Ս.-ն բռնություն է գործադրել Հովհաննես Կ.-ի նկատմամբ`  նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:  Նույն խցում գտնվող մյուս երկու դատապարտյալները նույնպես խոչընդոտել են խուզարկության ընթացքին` սպառնալով հիշյալ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրել` կապված վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Նախաքննության ընթացքում հիշյալ դատապարտյալներն էլ հայտնել են, որ Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության ժամանակ իրենց նկատմամբ անհարկի ու ապօրինի բռնություն են գործադրել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված  քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ