21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

“Երջանիկ եմ, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը “. Արաս Օզբիլիզ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի Կուբանի առաջատարներից Արաս Օզբիլիզը պատմել է Հայաստանի հավաքականն ընտրելու մասին.

“Իսկապես ընտրությունը բավականին բարդ էր: Ինձ համոզում էին չընտրել Հայաստանի հավաքականը: Առաջին հերթին իմ մարզիչ Ռոնալդ Դե Բուրը, ով ինձ մշտապես ասում էր, որ ժամանակի դեպքում շանս կունենամ խաղալ Հոլանդիայի հավաքականում: Ես նույնիսկ հրավիրվեցի երիտասարդական հավաքական, սակայն ԱՄՆ-ից վերադառնալով Ամստերդամ` նախընտրեցի Հայաստանի հավաքականը: Այսպես էր ընտրել սիրտս եւ ճիշտն ասած վստահ չէի, որ ճիշտ եմ գործում: Սակայն ներկայումս ես երջանիկ եմ, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը եւ ինձ լավ եմ զգում Հայաստանում”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ