Եթե անգամ Օհանյանը ծախի ունեցած-չունեցածը. քաղաքագետը բացում է փակագծերը /տեսանյութ/
« Բոլոր ընտրությունների ժամանակ էլ Հայաստանում բարդություններ են առաջանում : Մենք արդեն հասկանում ենք, որ հարթ տարի չի լինելու»,-այսօր՝ հունվարի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Շաքարյանը նկատեց, որ նշանակումների իրական պատկերը պարզ է բոլորիս. «Քաղաքական խոհանոցիկներում որոշում են՝այս տարի դու ես գալիս քաղաքականություն, նրա համար, որ Աստված չանի, իսկական ընդդիմություն չգա»:
Շաքարյանցի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ բոլորի ուշքն ու միտքը բևեռացվի երկու պաշտպանության նախարարների վրա:
«Խոսքը պաշտպանության ներկա և նախկին նախարարի մասին է: Տարածում են, որ նախկինը հեսա կուսակցություն կստեղծի և շատերն են գնում-միանում են նրան: Սա առասպել է: Եթե անգամ Օհանյանը ծախի ունեցած-չունեցածը, էդ ռեսուրսներով չի կարող ստեղծել կայուն, լուրջ կուսակցություն: Ցանկացած տեղ ասեք, որ դաշինքի կորիզ հանդիսացող կուսակցությունը մի քանի օրվա ընթացքում են ստեղծվել, ձեզ կանպատվեն»,- նշեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: