09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Պարգեւներ՝ Սամվել Գեւորգյանի անվան հեծանվավազքի հուշամրցաշարի հաղթողներին /ֆոտո/

Երեւանի հեծանվահրապարակում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս, “Մարտական խաչ” առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի անվան հեծանվավազքի XII հուշամրցաշարի եզրափակիչ փուլը:

Մինչ այդ մարզիկները,մրցության կազմակերպիչներն ու հյուրերը այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին Սամվել Գեւորգյանի հիշատակին:

Վերջին մրցափուլի ավարտից հետո ամփոփվեցին հուշամրցաշարի արդյունքները։ Մեծահասակների պայքարում ընդհանուր արդյունքներով հաղթող ճանաչվեց Հովհաննես Հովհաննիսյանը, ում փոխանցիկ գավաթը փոխանցեց Սամվել Գեւորգյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը։ 

Երկրորդ տեղը զբաղեցրեց Վարշամ Դարբինյանը, երրորդը՝ Էդգար Մաթեւոսյանը։ Հաղթող եռյակին շնորհավորեց եւ մեդալներ հանձնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Պատանիների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Սարիբեկ Ավետիսյանը, երկրորդ տեղում Հրայր Հովհաննիսյանն էր, երրորդում՝ Հակոբ Սահակյանը։

Մրցաշարի նախաձեռնողներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, Դավթաշեն վարչական շրջանն ու ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ