04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչ անել տխրության ու խորը հուսահատության պահերին

Ինչ անել տխրության ու խորը հուսահատության պահերին: Եթե մի քիչ հավատք ունեք, մի տեղ առանձնացեք ու գոնե մի 15 րոպե փառք տվեք Աստծուն: Այս միտքը հանդիպում է և Սբ. Գրքում (1 Պտ. 1:6-9) և Հայրերի մոտ:

Գիտեմ, որ տխրության պահերին դժվար է փառք տալ Աստծուն ու սա կարծես թե տրամաբանությանը հակառակ է: Բայց երբ մոտենում ենք Աստծուն տրամաբանությամբ չէ որ անում ենք, այլ զղջմամբ, հավատքով ու փառաբանությամբ:

Փորձեք այդպիսի դժվար պահերին անջատել տրամաբանությունն ու գոնե մի 15 րոպե փառք տալ Աստծուն, ինչպես սովորեցնում է առաքյալը: Չեք պատկերացնի, թե ինչպես ամեն ինչ կփոխվի ձեր ներսում ու Աստուծո ՇՆՈՐՀԸ ձեզ կօգնի: Օրինակ կարող եք ասել. «Փառք քեզ Տեր Աստված մեր, ամեն ինչի համար փառք քեզ»:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ