Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 ոստիկան է մահացել
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանում հունվարի 16-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 թուրք ոստիկան է սպանվել:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` անհայտ անձինք նախօրոք ականապատել են ճանապարհի հարևանությամբ գտնվող գերեզմանոցի բետոնե ցանկապատը և այն պայթեցրել այն ժամանակ, երբ անցնելիս է եղել ոստիկանական մեքենան: Հզոր պայթյունի հետևանքով զրահապատ մեքենայի մեջ սպանվել է 4, վիրավորվել 2 ոստիկան:
Դիարբեքիրի նահանգապետարանի տարածած համապատասխան հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել ահաբեկչական հարձակման մեղավորներին գտնելու նպատակով:
Պայթյունն իրականացնելու կամ դրա հետ կապ ունենալու համար արդեն ձերբակալվել է 3 հոգի: