ՄԱԿ-ը դատապարտել է Սիրիային
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է սիրիական զորքերի կողմից թուրքական տարածքների ռմբակոծումը, որի արդյունքում 65 մարդ էր զոհվել, տեղեկացնում է “Associated Press”-ը:
Խորհուրդը Դամասկոսից պահանջել է անհապաղ դադարեցնել միջազգային օրենսդրության խախտումները: Ինչպես նաեւ կոչ է արելՍիրիայի իշխանություններին հարգել հարեւան երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:
Հարեւան երկրների միջեւ հարաբերությունների սրումը նավթի գնի կտրուկ աճի պատճառով եղավ: Սեւ ոսկու գինն աճեց Մերձավոր Արեւելքից ներմուծման անվտանգության զգուշության պատճառով: Տարածաշրջանով անցնում են բազմաթիվ խողովակաշարեր, որոնք կարող են վնասվել պոտենցիալ ռազմական գործողությունների դեպքում:
Այդ իրավիճակն ավելի է սրում Մերձավոր Արեւելքի` առանց այն էլ անկայուն վիճակը, որտեղ Իրանը թեժ մարտերի մեջ է Իսրայելի եւ Արեւելքի հետ իր միջուկային ծրագրերի պատճառով, եւ 2 կողմն էլ սպառնում են ռազմական գործողություններ սկսել: