Բա լավ, ողջ Ղարաբաղում անգլերեն իմացող չկա՞
“ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցում նրա կողմից նշված հայատարարություններին: “Կարծում եմ`գերլարվածությունն էր եւ անգլերենի իմացությունը”,-ասաց նա: Կներեք, բա լավ՝ ողջ Ղարաբաղում լավ անգլերեն իմացող մարդ չկա՞… Եթե ոչ մեկի կողմից չճանաչված Ղարաբաղի ԱՐՏԱՔԻՆ գործերի նախարարը անգլերեն էլ լավ չգիտի, բա կներեք՝ ինչով է զբաղվում…”-ֆեյսբուքյան հանրագրում կարծիք է հայտնել լրագրող Արմեն Դուլյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը “Ֆրանս 24”-ի լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք հեռանկար, որ Արցախը մեկ անգամ եւս լինի Ադրբեջանի կազմում, տվել է դրական պատասխան, ինչը դժգոհությունների ու քննադատության առիթ է դարձել:
Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ասել է, որ նախարարը ցանկացել է ասել, որ հակամարտությունը պետք է լուծվի: