23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Տոնուսի” Աշոտից “գցվածները” կառավարություն էին եկել /վիդեո/

“Մեր որդիները զոհվեցին Արցախում՝ “Արցախ” բանկը  տիրացավ մեր բնակարաններին” այս կարգախոսով այսօր կառավարության դիմաց էին եկել “Տոնուս”  ընկերության գործնեության հետևանքով տուժած քաղաքացիները:

Նրանք պահանջում են  իրենց տրամադրել Դավիթաշեն 2-րդ թաղամասում և Փափազյան 118 հասցեում “Տոնուս” ընկերությունից պայմանագրով ձեռք բերված իրենց բնակարանները:

 2006 թվականից 140 ընտանիք “Տոնուս Քոնսթրաքշնս” ՍՊԸ–ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքերում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված “ԱՐՑԱԽԲԱՆԿ” ՓԲԸ-ում։

Henaran.am –ի հետ զրույցում երգիչ  Արթուր Իսպիրյանը վրդովմունք հայտնեց և նշեց, որ իր կնոջ հայրը նույնպես պայմանագիր է կնքել հիշյալ ընկերության հետ և 100 տոկոսով վճարել է պայմանագրով սահմանված գումարը:

“60 տոկոսի բնակարանների վկայականները տվել է, մյուսների գույքը գրավ է դրել լկտիաբար, 7 տարի բնակիչների հետ կոնտակտ չի պահել: Հիմա էլ զանգում ենք պարոն Տոնոյանին, եթե կարելի է նմաններին պարոն անվանել, հեռախոսը անջատվածա, արհամարումա բնակիչներին“,-ասաց Արթուր Իսպիրյանը:

Ի դեպ, բողոքող բնակիչները Henaran.am –ին պատմեցին, որ շրջանառվում են լուրեր, թե Տոնոյանը տեղափոխվում է Վրաստան և իրենցից “գցած” փողերով այնտեղ արդեն պահածոների գործարան է գնել:

Մանրամասները՝ Henaran.am –ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ