24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարության մասին /վիդեո/

“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Կարեն Միրզոյանը, 2013 թ. հունիսի 12-ին Ֆրանսիական արբանյակային “Ֆրանս 24” հեռուստակայանի անգլալեզու հաղորդմանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլեւս երբեք Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բառացիորեն պատասխանել է` “կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր”:

Առաջին տպավորությամբ նման հայտարարությունն անհավատալի է թվում, սակայն փաստը մնում է փաստ:

Մինչ օրս հարցազրույցի այդ մասի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրվել, ուստի միանշանակ կերպով պետք է եզրակացնել, որ գործ ունենք ոչ թե թյուրիմացության, այլ պաշտոնապես որդեգրված դավաճանական դիրքորոշման հետ: Այդ դիրքրոշման կրողները ոչ միայն քայլ առ քայլ զիջում են հայկական կողմի դիրքերը, այլեւս պատրաստ են հանձնելու Արցախը:

Ասվածը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ ԼՂՀ արտգործնախարաըը նույն հարցազրույցում Արցախի ազատագրված տարածքներն անվանել է “անվտանգության ապահովման բուֆերային գոտի”:

Այս երեւույթի հիմնական պատասխանատուն հայաստանյան հանցավոր վարչախումբն է, որն իր կառավարումը երկարաձգելու համար աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բարեհաճությունն ստանալու նպատակով պատրաստ է նույնիսկ բացահայտ կերպով ուրանալու ազգային շահը:

Բնավ պատահական չէ, որ վարչախմբի ներկայացուցչի այս արարքը համընկնում է Արցախի հարցի կարգավորման համատեքստում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հերթական ակտիվացմանը:

Նախախորհրդարանը մեր ժողովրդին զգոնության կոչ է անում եւ զգուշացնում է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ հայկական պետականությունն առհասարակ:

Նման անփառունակ հեռանկարից խուսափելու համար Նախախորհրդարանը մեր ժողովրդին հորդորում է օր առաջ համախմբվել ու միանալ ազգային-ազատագրական պայքարին, ինչի շնորհիվ մենք ոչ միայն կարող ենք հաղթահարել օտար ուժերից նորգաղութային կախյալությունը եւ ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետությանը Արցախի վերամիավորման գործը, այլեւ կառուցել հզոր ու ինքնիշխան հայկական պետություն:

 

Նախախորհրդարան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ