25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թանկացումների պատճառը պետական մարմինների անգործությո՞ւնն է

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի համոզմամբ որոշ ժամանակ առաջ կաթնամթերքի 8-12% թանկացումից հետո այն չի նվազել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այդ ամենի “մեղավորը” պետական լիազոր մարմինների անգործությունն է: Հիշեցնենք, որ թանկացումների համար որպես հիմք նշվում էր հումքի թանկացումը, սակայն Բ. Պիպոյանը հայտնեց, որ դրա հետ միասին եղել է նաեւ մթերման գնի նվազում:

“Այդ անհիմն թանկացումներին պետք է հետեւեն ՏՄՊՊՀ-ն (տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով), գյուղնախարարությունը, ՍԱՊԾ-ն (սննդամթերքի անվտագության պետական ծառայություն): Արտադրողների, ներկրողների մոտ պիտի լինի մոտեցում, որ կա պետական լիազոր մարմնի հսկողություն, ինչը կլինի կաշկանդող հանգամանք նրանց համար”,-ասաց նա:

Մասնագետը նշեց, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող “Բիոկաթ” ընկերությունը սկբնական շրջանում թանկացումների չէր դիմել, սակայն որոշ ժամանակ անց այն եւս գնած այդ քայլին:

“Երբ մի ընկերություն բարձրացնում է, մյուսը տեսնում է, որ ոչինչ տեղի չի ունենում եւ լավ էլ աշխատում է գին բարձրացնողը, ինքն էլ է բարձրացնում: Այս ամենը վերացնելու համար պետք է վերահսկողություն: “Բիոկաթ” ընկերության չթանկացնելը ապացույցն է նրա, որ հնարավոր էր չթանկացնել”,-ասաց Պիպոյանը:

Դեղորայքի թանկացումների վերաբերյալ Բ. Պիպոյանը նշեց, որ պարզվում է այն եւս սեզոնային է.”Պարզվում է`ըստ սպառման է գինը ձեւավորվում: Եթե գլուխներս ցավա, ուրեմն պետք է դեղերն էլ թանկանան: Դեղերը գազի հետ կապ չունեն: Բացասականն այն է, որ մարդիկ չեն մտածում պատասխանատվության մասին”:

Միակ դրական երեւույթ մասնագետը նշեց կարագի եւ սպրեդի ոլորտում հստակեցումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ