19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Թուրքական իշխանությունները խոստացել են չխոչընդոտել “կանգուն ցույցերին” /վիդեո/

Թուրքիայի իշխանությունները խոստացել են չխոչընդոտել կանգուն բողոքի ակցիաներին, որոնք շարունակվում են մի շարք քաղաքներում, այդ թվում` Ստամբուլում: Որոշման մասին հայտարարել է փոխվարչապետը, հաղորդում է “euronews”-ը:

Թաքսիմից ոչ հեռու` Գալաթա հրապարակում, նախօրեին տասնյակ մարդիկ թողել են իրենց կոշիկները, որը խորհրդանշական ժեստ է`հարգանքի տուրք Գեզի զբոսայգու պաշտպանների եւ ոստիկանների միջեւ բախումների արդյունքում զոհվածներին եւ տուժածներին: Հայտնի թուրք դիզայներ Բարբարոս Շանսալը ակցիայի մասնակիցներից է: 

“Մենք որոշել ենք մեր կոշիկները թողնել այստեղ` նրանց մեջ դնելով գրառումներ մեր ցանկություններով”,-հայտարարել է նա: 

Բողոքի ակցիաները Թուրքիայում չէին դադարում 2 շաբաթ շարունակ: Գեզի զբոսայգու պաշտպանության շարժումը փոխակերպվեց հակակառավարական ցույցերի: Ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն ակտիվորեն արցունքաբեր գազ էին կիրառում: 3 ցուցարար զոհվեցին, հազարավորները տուժեցին: Այժմ իշխանությունները հայտարարում են, որ լիովին վերահսկում են իրավիճակը երկրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ