Սենսացիոն ցուցմունք. Հայրիկյանի անզգուշության պատճառով փամփուշտը կպավ նրան /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շաորւոնակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը: Նախորդ նիստում ցուցմունք տվեց ամբաստանյալ, ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Մյուս ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանի ու Սամվել Հարությունյանի ցուցմուքները դատարանը կլսի այս նիստում:
Խաչիկ Պողոսյանը պատմեց, որ Սամվել Հարությունյանին “շուտվանից գիտի”: Մի օր եկավ ասաց, որ գործ կա, պիտի մեկին վախեցնենք ու ասաց, որ այդ մարդը Պարույր Հայրիկյանն է; “Ասեցի խի ինքը, ասաց անձնական հարց ա: Հետո Հայրիկյանի տանը տեղը իմացանք, ամսի 31-ին մեքենայով շտաբի մոտից գնացինք մինչեւ Հայրիկյանի շենքի մոտ: Ուզում էինք “Նագան” տիպի ատրճանակով վախեցնեինք”,-ասաց ամբաստանյալը:
Ըստ նրա առաջին կրակոցը անզգուշաբար կպավ Հայրիկյանին: “Ձախ ձեռը բռնած եկավ դեպի ավտոմեքենան, սայթաքեց ու ընկավ: Խի չի Հայրիկյանը ասում դա, չգիտեմ, վատ բան չկա: Միացավ սիգնալիզացիան, նա գոռաց օգնեցեք”,-պատմեց Պողոսյանը:
Ամբաստանյալի պատմելով, ինքը սպասում էր, որ Հայրիկյանը դադարի գոռալը, որպեսզի գնա: Տեսնելով որ չի գնում, երկրորդ անգամ կրակեցի՝ ասեցի մի բղավի: “Ինձ ոչ եմկը չի տեսել; Սիրուն դպրոցի մոտով բարձրացել եմ նստել եմ տաքսի ու գնացել”,-ասաց նա:
Խաչիկ Պողոսյանի պատմելով, հետո Քանաքեռում հանդիպում է Սամվել Հարությունյանին: “Սամոն ասաց, որ բռնվենք, պիտի ասենք Վարդան Սեդրակյանն է պատվիրել: Ասի խի, ասաց, իրա հետ մոտիկ ենք, հետո էլ ինքն էլ ա նախագահի թեկնածու, ու էդպես տվեցինք Սեդրակյանի անունը”,-ասաց Պողոսյանը:
Աբաստանյալի սենսացիոն պատմության մանրամասները` տեսանյութում: