06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամենաթանկագին նվերը որ կարող ես Հիսուսին տալ

Երբ Հիսուսը ծնվեց, Մարիամը նրան «Փաթաթեց խանձարուրի մեջ և դրեց մսուրի մեջ, որովհետև պանդոկում իրենց համար տեղ չկար» (Ղկ. 2.7)։ Աշխարհը տուն ու տեղ չտվեց իր Ստեղծողին։ Այսօր, իր ծննդից շուրջ երկու հազար տարի հետո, Հիսուսը դարձյալ տեղ է փնտրում իր գլուխը դնելու համար.

«Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի» (Մթ. 8.20)։ Սիրելի՛ ընթերցող, ամենաթանկագին նվերը որ կարող ես Հիսուսին տալ իր ծննդյան տարեդարձի առթիվ՝ սիրտդ է։ Նա ուզում է սրտիդ մեջ ծնվել, որպեսզի նոր ծնունդ պարգևի քեզ։ Թող որ Հիսուսի մարմնավոր ծննդյան տարեդարձը քեզ համար լինի հոգևոր ծննդի առիթ, Սուրբ Հոգու շնորհով։

Վաղինակ Վրդ. Մելոյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ