25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեն անում է, Հովիկ Արգամիչ, չեն անում. Մինասյանը վրդովվեց

Այսօր Ազգային ժողովում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց “Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին” օրենքի նախագիծը: Նշենք, որ հուլիսի 1-ից նախկին 35 հազար դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը կլինի 45 հազար դրամ: 

Նախարարը հայտնեց, որ Հայաստանում ներկայումս 160 հազ. մարդ ստանում է նվազագույն աշխատավարձ: Մինչև 2017 թվականը պետք է ապահովել նվազագույն աշխատավարձի կրկնապատկում: Ներկայումս նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետության վրա 6 միլիարդ դրամ կարժենա: Իսկ հունվարի մեկից նախատեսված ավելի բարձրացումների համար կհատկացվի շուրջ 50 միլարդ դրամ:

ՀԱԿ խմբակցության անունից խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ գազի գնի թանկացման ֆոնին այլ կերպ է  ներկայացվում նվազագույն աշխատավարձը, սակայն իրենք չեն կարող կողմ քվեարկել այս նախագծին:

ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ վեց ամիս առաջ կառավարությունը մերժեց իրենց նախագիծը, որը գրեթե նույնն էր, սակայն ի տարբերություն այս մեկի՝ դրանով պարզ է դառնում, թե յուրաքանչյուր տարի որքանով է բարձրանալու աշխատավարձը: 

՛՛Անտրամաբանական քայլերի հաջորդականությամբ են շարժվում: Մարդը իր կյանքում անորոշություն է տեսնում, արդյունքում հոռետեսական մտքերով է  լցվում:

Տարվա կեսից նվազագույն աշխատավարձ եք բարձրացնում, տնտեսական քաղաքականության առումով  այլանդակ բան եք անում, միգուցե սոցիալական վիճակը մեղմելու առումով լավ է, սակայն չեմ հասկանում տնտեսական ինչ փիլիսոփայություն է իրականացվում:

Մեր առաջարկը ձեզնով արեք, ներկայացրեք որպես ձերը ու նորմալ քաղաքականություն արեք,-առաջարկեց պատգամավորը:- Վատ մսավաճառի նման փափուկ մսի հետ ոսկորն էլ եք խուրդելու՛՛:

Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. ՛՛անում են, անում են, պարոն Մինասյան՛՛, պատգամավորը վրդովվեց. ՛՛Չեն անում է, Հովիկ Արգամիչ, չեն անում՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ