26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որտե՞ղ են իրենց Ամանորն անցկացնելու աշխարհի ամենահարուստ մարդիկ

Ամեն մարդ մի ձև անցկացնում է Ամանորյա տոները: Աշխարհի ամենահարուստ մարդիկ ևս սիրում են այս տոնը և գերադասում են այն անցկացնել յուրօրինակ: Ըստ ամերիկյան Forbes հանդեսի՝ այս տարի շատ հարուստները գերադասել են այն անցկացնել Կարիբյան ծովում գտնվող Սեն Բարտելեմի կղզում, որը պատկանում է Ֆրանսիային: Այս կղզու «մայրաքաղաք» Գուստավիայի նավահանգստում իրենց խարիսխն են գցել 43 միլիարդատերերի շքեղ զբոսանավերը: Ըստ Forbes-ի տվյալների, Ամանորը նշողների մեծ մասը հանգրվանելու է Le Barthélemy Hotel & Spa-ում, որն ունի ընդամենը 46 լյուքս դասի համարներ: Սակայն շատ շքեղություն նախընտրողները կարող են վարձակալել վիլլաներ: Օրինակ՝ Wimco Villas-ի և Villa Kemp Devid-ի վարձակալելու համար անհրաժեշտ է 420 հազար դոլլար: Սակայն կան նաև «հասարակները». Villa Palm Beach-ը և Villa Olive-ն կարելի է վարձակալել ընդամենը 110 հազար դոլլարով:
Ամերիկյան հանդեսի տեղեկություններով այս Ամանորը Սեն Բարտելեմիում կանցկացնեն ռուսաստանցի միլիարդատերեր Ռոման Աբրամովիչը, ով կղզի է ժամանել իր Eclipse սուպեր զբոսանավով, Ֆարհադ Ահմեդովը՝ սեփական 115 մետրանոց Luna զբոսանավով, նավթային մագնատ Եվգենի Շվիդլերը՝ Աբրամովիչի նվիրած Le Gradn Blue զբոսանավով, ճանաչված գործարարներ Դմիտրի Պումպյանսկին և Դմիտրի Ռիբոլովլևը:
Ֆրանսիական «դրախտավայր» են ժամանել նաև Dolce & Gabbana-ի սեփականատերեր Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան, որոնք մտադիր են կղզում հանգրվանած էլիտար մասսային ներկայացնել իրենց նոր հավաքածում: Forbes-ի տվյալներով կղզում են նշելու Ամաորը նաև Louis Vuitton-ի սեփականատեր Բերնարդ Առնոն, ամերիկյան Wynn կազինոյի սեփականատեր Սթիվ Ուիննը, Victorias Secret-ի սեփականատեր Լեսլի Վեքսլերը, անգլիական ներդրումային ֆոնդերից մեկի սեփականատեր Ելենա Ամբրոսիադոն, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, բրիտանացի հայտնի երաժիշտ Փոլ Մաքարտնին, Անգոլայի նախկին առաջնորդ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշի դուստրը՝ Իզաբել դուշ Սանտուշը և ուրիշներ: Այս բոլորին իրենց ելույթներով զբաղեցնելու և ուրախացնելու են John Legend, DJ Jack-E, Rolling Stones, U2 խմբերը, Ֆարել Ուիլյամսը և այլ հանրաճանաչ կատարողներ:

Ընդհանուր առմամբ, ըստ Forbes-ի, Սեն Բարտելեմի կղզում իրենց Ամանորն են անցկացնելու 54 միլիարդատերեր, որոնց ընդհանուր կապիտալը կազմում է 258 միլիարդ ամերիկյան դոլլար:
Հ. Գ. Ինչպես ասում են՝ «Սրանց դարդերը մերը լիներ»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն է գրառել Ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ