25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը պատրաստ սպասում է Սերժ Սարգսյանի վերադարձին

Henaran.am-ի տեղեկություններով, առաջիկայում մի քանի նախարարությունների ԾԻԳ-երի տնօրեններ կազատվեն աշխատանքից: Ինչպես նշում են կառավարության մեր աղբյուրները, դա կապված է Վերահսկիչ պալատի զեկույցի արդյունքների հետ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն պատրաստել է փաթեթը: Վերջինս սպասում է հանրապետության նախագահին, որպեսզի վերջնական ճշտի անելիքները:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը կարճատեւ արձակուրդում է: Նա կվերադառնա հունիսի 21-ին:

Ի դեպ, կառավարությունը չի դիմի իրավապահ մարմիններին,  կբավարարվի միայն ԾԻԳ-երի տնօրեններին փոխելով: Ըստ մեր աղբյուրների, կարգազանցների հարցով պիտի զբաղվեն իրավապահ մարմինները եւ ենթադրվում է, որ Վերահսկիչ պալատի արձանագրությունը հիմք կդառնա դատախազության  համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ