06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Տիկին Հրանուշը իզուր է փոշմանել. Ժամանակ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այս օրերին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Նա ցանկություն է հայտնել հանդիպել տեղի Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) հետ, սակայն խորհրդի անդամ, Nouvelles d’Arménie թերթի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն ու խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը հրաժարվել են հանդիպումից:

Այս մասին տեղեկացնում է “Ժամանակ” օրաթերթը:

Պարզելու համար, թե ինչ պատճառով են նրանք հրաժարվել սփյուռքի նախարարի հետ հանդիպել՝ թերթը երեկ զրուցեց Արա Թորանյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ խնդիրն այն է, որ այդ հանդիպման մասին իրենց տեղեկացրել են հանդիպումից մի քանի րոպե առաջ, հետեւաբար իրենք էլ մերժել են․ “Ուրիշ պատճառ չկա, որ մատնանշեմ։

Բայց մենք մեր գործերն ու ծրագրերն ունենք, եւ մեր հանդիպումներն այդպես չեն արվում, նախապես պետք է զգուշացնել, որ հանդիպենք։

Մեզ մոտ նման բան չկա, որ հանդիպումից մի քանի րոպե առաջ ասեն, մենք էլ գնանք: Նա որոշել էր այդ ժողովն անցկացնել առանց մեր կազմակերպությանը նախապես տեղյակ պահելու, վերջին վայրկյանին է ասում, մենք դրան վարժված չենք, այս մոտեցումը մեզ խորթ է”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ