11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մրցույթին կարող են մասնակցել նաև արտասահմանում աշխատող հայկական ավիաընկերությունները

Այսօր՝ հունիսի 18-ի մամուլի ասուլիսում Հայաստանի հանրային խորհրդի ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի անդամ Լեւոն Ղազարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն տեղական ավիաընկերությունների համար:

Նշելով, որ ռուսական ավիաընկերությունների համար գները կրկնակի ցածր են, Լևոն Ղազարյանը այն որպես օրինակ է մատնանշել՝ հայ-ռուսական հատվածը, որտեղ այդ ուղղվածությամբ գործող ութ ընկերություններից միայն մեկն է հայկական:

Անդրադառնալով “Արմավիայի” սնանկացման  եւ շուկայում միանգամից երեք ազգային ավիափոխադրողների ի հայտ գալու  հարցին հանրային խորհրդի անդամը  նշել է, որ մրցույթ կհայտարարվի, որից հետո իրավիճակը կպարզվի: Մրցույթի հայտարարման ժամկետը Լևոն Ղազարյանը չի կարող նշել, քանի որ տեղեկացված չէ: Նա միաժամանակ հիշեցրեց, որ ընկերությունները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, հակառակ դեպքում դուրս կմղվեն շուկայից: “Էլեկտրոնային տոմսի, ավտոմատ գրանցման համակարգի ներմուծումը լրացուցիչ ծախսեր են, որոնք իրենց հերթին հանգեցնում են տոմսի գնի բարձրացման”:

Առաջիկա կայանալիք մրցույթին կարող են մասնակցել  նաև արտասահմանում աշխատող հայկական ընկերությունները: Սա Լևոն Ղազարյանի համար բավականին տրամաբանական է, քանի որ օգուտ կտա նաև բյուջեին:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ