19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դիզվառելիքի գործն ու Աբրահամյանները

Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանը այսօր՝ հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց գյուղացիներին հատկացվող դիզվառելիքի եւ պարարտանյութեր հատկացնելու գործընթացում  ֆինանսների նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների մասին:

Ուսումնասիրությունները իրականացվել են մասնավորապես  4 մազերում` Շիրակում, Գեղարքունիքում, Արարատում եւ Կոտայքում :

Ամենից շատ խախտումները գրանցվել են Արարատի մարզում։ Այստեղ մոտ 83 միլիոն դրամի վնաս է հասցվել պետությանը։ Ըստ Սոնա Ղարիբյանի` ցուցակներում գրանցված են եղել այնպիսի մարդիկ, ում անհրաժեշտ չի եղել դիզվառելիք կամ պարարտանյութ։

Հարցին թե արդյո՞ք համապատասխանում են իրականությանն այն լուրերը, որ Մխչյան գյուղում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իր եղբայրն ու բարեկամներն օգտվել են պետական դիզվառելիքից, ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետը պատասխանեց.

“Մենք Մխչյան գյուղում ստուգումներ չենք իրականացրել։ 70 հազար լիտրից ավել դիզվառելիք բաժանվել է 15 անձի։ Իսկ պարարտանյութի մասով չեմ հիշում, բայց թիվը փոքր էր։ Յուրաքանչյուր հարուստ կարող է օգտվել այդ ծրագրից։ Ցուցակում գրված չի եղել Հովիկ Աբրահամյան, եղել է՝ Հովհաննես Աբրահամյան, Հենրիկ Աբրահամյան։ 35 հազար լիտր դիզվառելիք գրանցված է եղել Հովհաննես Աբրահամյանի մասով”:

Վարչության պետ Սոնա Ղարիբյանը տեղեկացրեց, որ ստուգումները դեռ չեն ավարտվել եւ ամփոփելուց հետո փաստաթղթերն ուղարկվելու են Հատուկ քննչական ծառայություն։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ