04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ավագ ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի ավագ ոստիկան Հարություն Հովհաննիսյանին: 

Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն՝ Հ. Հովհաննիսյանը, 2013 թվականի ապրիլի 18-ին վերակարգով նշանակված լինելով կալանավոր Ա.Կաբալյանին ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղեկցելու համար ստեղծված պահակախմբում որպես ավագ, պատշաճ կարգով չի կազմակերպել եւ չի ապահովել կալանավորի մշտական հսկողությունը, որի հետեւանքով ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող կալանավոր Ա.Կաբալյանը դատարանի շենքից դիմել է փախուստի: Մի քանի օր անց Ա.Կաբալյանը հայտնաբերվել է եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Հարություն Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Աղբյուրը` “Փաստինֆո”

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ