21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել ՌԴ ՊՆ օդանավի կործանման կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն և ցավակցություն հայտնել Սև ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի կործանման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Վիգեն Սարգսյանը փոխանցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված ցավակցական ուղերձը:

«Ցավալի է գիտակցել, որ ահավոր ողբերգությունը տասնյակ մարդկային կյանքեր է խլել, զոհվել են օդանավի փորձառու անձնակազմը, զինծառայողներ,  Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլի արտիստները, շնորհալի լրագրողներ:

Անդառնալի կորստի կապակցությամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին, ՌԴ զինված ուժերի անձնակազմին, Ռուսաստանի Դաշնության ամբողջ եղբայրական ժողովրդին»,-ասված է Վիգեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ