21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավատեսական պատասխաններ…

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքը  դասվում է այն համայնքների շարքին, որտեղ բնակվող խաղորագործներից ոմանք դեռևս չեն ստացել մթերված խաղողի գումարները:
Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը:
«Բերքը շատ է եղել, խաղող մթերող գործարաններին հորդորել ենք, որ խաղողն ընդունեն, որպեսզի գյուղացիների բերքը գետնին չմնա: Ստացվում է՝ գործարաններն իրենց պլանավորածից շատ են խաղող մթերել, և շուկայում առկա խնդիրների պատճառով չեն կարողացել վճարել գյուղացիների գումարները:
«Եթե այդ կազմակերպությունները սնանկ չճանաչվեն, դրանք , միանշանակ, մոտ ապագայում վճարելու են խաղողագործների գումարները: Այլ տարբերակ չկա», – ընդգծեց համայնքապետը:
Վերջինս շեշտեց՝ օրերս վարչապետը եղել է իրենց մարզում: Խոսվել է նաև այս խնդրի մասին:
«Այս հարցը ևս բարձրացվեց հանդիպման ընթացքում: Լավատեսական պատասխաններ ստացանք», – նշեց համայնքապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ