25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չարաշահումները ավելացե՞լ են, թե՞ պակասել. Շարմազանովը հարցրեց փոխվարչապետին

՛՛Խնդիրներ միայն 2012թ-ին չեն արձանագրվել: Դրանք արմատացած են տասնամյակների ընթացքում: Հաշվետվությամբ արձանագրված բոլոր խնդիրների մասով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել՛՛,-այսօր Ազգային ժողովում ասաց փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` խոսելով Վերահսկիչ պալատի հաշվատվության մասին: Նա նշեց, որ համաձայն չեն, թե տեղի է ունեցել բյուջեի միջոցների լայնածավալ փոշիացում: Հիշեցնենք, նախօրեին այդ չարաշահումների՝ փոշիացված մոտ 700 միլիարդ դրամի մասին խորհրդարանում հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:  

Արմեն Գևորգյանին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցրեց.

՛՛Չբացառելով լուրջ շարաշահումները՝ դուք նշեցիք, որ զանգվածաին փոշիացում տեղի չի ունեցել։ Դուք պատրաստակամություն հայտնեցիք, որ այն չարաշահումները, այն կոռումպացված պաշտոնյաները, որոնք իրոք իրականացրել են այդ օրինախախտումները, ենթարկվելու են քրեական պատասախանատվության: Կառավարություն ունի՞ 2011 և 2012-ի համեմատականները, այսինքն՝ չարահաշումները ավելացե՞լ են, թե՞ պակասել են այդ տարիներին, ուղղվե՞լ են, թե՞ չեն ուղղվել այն ոլորտները, որ նշել է Իշխան Զաքարյանը՛՛։ 

Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ նման համեմատական չի կարող ասել, քանի որ ինքը չի տիրապետում այս տվյալներին, սակայն ՛՛հինգշաբթի օրվա քննարկումից հետո համապատասխան հանձնարարական տրվել է վարչապետի կողմից, որպեսզի ոչ միայն գործադիր մարմինն, այլ նաև իրավապահ գործընկերները նմանատիպ տեղեկություններ ամփոփեն և ներկայացնեն, անկախ նրանից, երբ կավարտվի կամ ինչպես կավարտվեն այս քննարկումները, որպեսզի այդ տեղեկությունները ևս լինեն հարապարակային՛՛:

Փոխվարչապետը նկատեց, որ ՎՊ նախագահն էլ իր ելույթում նշեց, որ այն ոլորտները, որոնք նախորդ երկու տարիներին ուսումնասիրել են և որոնց մասով կան արդեն որոշակի վարույթներ, դրանցում  ռիսկերը նվազագույնի են հասցվել, օրինակ՝ թոշակների ոլորտում։ 

՛՛Ուստի կարող ենք իրոք արձանագրել, որ ՎՊ-ի կողմից բացահայտման մասով համատեղ աշխատանքի արդյունքում, նաև ԱԺ-ի մեր գործընկերների հետ միասին, հնարավոր է լուծումներ գտնել, որպեսզի դրանք չկրկնվեն։ 

Նաև տեղեկացնեմ, որ 2012թ-ին, ֆինանսների նախարարությունը 95 ստուգում է իրականացրել, հիմնականում բոլորը առնչվում են պետբյուջեին, և բավական մեծ գումարներ վերականգնվել են և պահումներ են արձանագրվել՛՛,-հավելեց Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ  նախորդ տարվա ընթացքում 9 գործ է եղել դատախազության վարույթում, որոնց ստուգումներն իրենք են իրականացրել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ