Դա պարզ է հասկացանք… Հակոբյանն այդպես էլ փոխվարչապետից պատասխան չստացավ
Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նստաշրջանը: Նիստի սկզբում շարունակվեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը:
՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին հարցրեց, թե ինչն է խանգարում կառավարությանը օրենսդրական նախաձեռնություն առաջարկել ԱԺ-ին, որը հնարավորություն կտա ՎՊ-ի հաշվետվությունն ավելի մանրամասն քննարկել, հարկ եղած դեպքերում էլ հանցագործությունների մասին ուղղորդել դառախազություն:
Հակոբյանին հետաքրքիր էր նաև՝ կառավարությունը տեղյա՞կ է, թե ովքեր են այն գնումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք նախապես իմացել են, որ իրենք են տենդերը շահելու և մրցույթը ձևական բնույթ է կրել:
Փոխվարչապետն ասաց՝ կոռեկտ չի լինի, որ կառավարությանը ԱԺ կանոնակարգի վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գա՝ նկատելով, որ ՎՊ-ի հաշվետվության վերաբերյալ կառավարության բոլոր պարզաբանումները կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված են:
՛՛Կայքէջում, որ կան, դա պարզ է՝ հասկացանք, բայց դրանից ամբողջ բնակչությունը չի օգտվում: Ես հարցնում եմ՝ կա՞ն նման փաստեր, թե ոչ գնումների վերաբերյալ՛՛,-հարցրեց Հակոբյանը:
Արմեն Գևորգյանը կրկնեց, որ ԱԺ կանոկարգի վերաբերյալ կառավարության կողմից հանդես գալը կոռեկտ չի լինի՝ անպատասխան թողնելով պատգամավորի հարցը: