Աստղագուշակը անեծք է բերում տուն
«Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս: Դու քեզ համար կուռքեր չշինես ոչ վերևում՝ երկնքում, ոչ ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի տակի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ: Դրանց երկրպագություն չանես ու դրանք չպաշտես, որովհետև Ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար հատուցում եմ որդիներին, ինձ ատողների միչև երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելից 20.3-5):
Շուտով Ամանոր է: Բոլորը ամենայն ուշադրությամբ և սիրով շտապում են կարդալ և իմանալ, թե ինչ է ասում իրենց մասին աստղագուշակը գալիք տարվա համար, թե այս աքլորի տարին ինչ կպարգևի իրենց, ինչ իրադարձություններ են իրենց սպասում,համացանցը հեղեղվում է այնպիսի նյութերով, թե որն է այս տարվա գույնը, աքլորը ինչ է սիրում, ինչ չի սիրում, մարդիկ կլանված կարդում են այդ նյութերը և ամենայն մանրամասնությամբ պատասխանատվություն են կրում աքլորի առջև…. սիրելի հայ ժողովուրդ, ինչպես կոչեմ ես ձեր հավատքը, Աստծու մասին միշտ էլ դժվար է լսել, Իր տարին հռչակելը, ինչու եք ձեր ու ձեր ընտանիքում անեծք ու բարկություն բերում Տիրոջ անունից, հետո էլ ասում ենք` ինչու են պատերազմներ, այսքան վատ բաներ լինում մեր երկրում:
Տարին հռչակեք Աստծու տարի ու փառվորեք նրան ամեն օր ու վայրկյան եւ ձեր գալի տարին իր բոլոր սպասելիքներով հանձնեք Տիրոջը… Թող ձեր դուռը միշտ բաց լինի Քրիստոսի, իսկ սիրտը՝ Սուրբ Հոգու առջև և Աստված լինի ձեր փափագելի հյուրը:
Լիլիթ Տերյան