Հայրիկյանը երկու տաբա՞տ էր հագել.նրա եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նկարների վրա սլաքներ էին /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հունիսի 17-ին շարունակվեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ին կատարված մահափորձի գործով մեղադրվող Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դատավարությունը: Այս փուլում դատարանը հետազոտում է ապացույցները:
Պետական մեղադրողը հատոր առ հատոր ներկայացնում է գործով եղած բոլոր ապացույցները՝ սկսած զենքի փամփուշտներից մինչեւ վերնաշապիկ: Հետաքրքիր է, որ որպես իրեղեն ապացույց ներկայացված է երկու տաբատ:
ժամը 14.oo
Դատարանին ներկայացվեց “Հայկական ժամանակ” օրաթերթը, որտեղ նախագահի թեկնածուների լուսանկարները կային: Պարույր Հայրիկյանի լուսանկարի վրա սլաքներ եւ օղակներ կային: Թերթը Սեդրակյանի սենյակից է առգրավվել: Վարդան Սեդրակյանը հակադարձեց դատախազին՝նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նկարի վրա էլ կա սլաք: “Հա բայց նույն սլաքները չեն, համ էլ օղակներ չկան”,-պատասխանեց մեղադրողը: