15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գնանք, որ ի՞նչ անենք. Սեֆիլյանը` Րաֆֆիի հանդիպման մասին /վիդեո/

”Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը տեղյակ չէր, որ այսօր ”Ժառանգությունն” ու կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բաց հանդիպման են հրավիրում: ”Տեղյակ չեմ, ձեզնից եմ տեղեկանում այդ մասին”,-Henaran.am-ին ասաց Սեֆիլյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք պատրաստվում է գնալ այդ հանդիպմանը:

Երբ հայտնեցինք, որ բաց հանդիպում է լինելու, նա արձագանքեց. ”Գնանք, որ ինչ անենք”:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած ”Բարևի” հեղափոխության ժամանակ նրա կողքին էր նաև Սեֆիլյանը: Սակայն ապրիլի 9-ից հետո Սեֆիլյանն, ինչպես շատերն արդեն Հովհաննիսյանի կողքին չկանգնեցին` հայտարարելով, որ նա սխալ արեց` գնալով Ծիծեռնակաբերդ և այնտեղ ոստիկանապետի հետ աղոթելով, ինչպես նաև մարդկանց Ազատության հրապարակից տուն ուղարկելով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ