27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքական թերթը Ռոհանիի հայաստանյան այցը համարում է պատասխան՝ Իսրայելի հետ Ադրբեջանի մերձեցմանը

Թուրքական առաջատար թերթն անդրադարձել է տարածաշրջանի երկրների բարդ հարաբերություններին: «Milliyet» պարբերականի կայքում տեղ գտած հոդվածի համաձայն՝ չնայած Ադրբեջանի կառավարության բոլոր ջանքերին՝ Իրանը հրաժարվել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառել:  Իրանի այս որոշումը նպաստել է Ադրբեջանի և Իսրայելի մերձեցմանը:

«Ադրբեջանի և սիոնիստական Իսրայելի միջև հաստատված մտերիմ հարաբերությունները լրջորեն մտահոգել են հարավային հարևան Իրանին», -գրում է աղբյուրը՝ հավելելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ այցելել էր Ադրբեջան՝ ջերմ ընդունելության արժանանալով պետական այրերի կողմից:

Նեթանյահուի այցի ընթացքում երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում մի շարք պայմանագրեր են ստորագրվել, ձևավորվել են համատեղ աշխատանքային խմբեր:

Կայքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին բացասաբար է արձագանքել Նեթանյահուի ադրբեջանական այցին: Եվ ադրբեջանա-իրանական այս լարվածության համատեքստում աղբյուրն անդրադառնում է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին:

«Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով մեկնել է Հայաստան. մի երկիր, որի հետ Ադրբեջանը մշտապես պատերազմի մեջ է գտնվում: Ռոհանիի հայաստանյան այցը անմիջապես հաջորդեց Նաթանյահուի ադրբեջանական այցին և այս հանգամանք խորհրդանշական ուղերձ է պարունակում»,-գրում է «Milliyet»-ը։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ