Շարքայինին ապտակել է բնական կարիքները պատի տակ հոգալու համար. հրամանատարն այլևս ամբաստանյալ է
Շարքայինի կողմից բնական կարիքները պատի մոտ հոգալու համար նրան դիտողություն անելը դարձել է հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու պատճառ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: Նախաքննական մարմինը գտել է, որ հրամանատարը դիտողություն անելիս ստորացրել է շարքայինի պատիվն ու արժանապատվությունը, ինչը հիմնավորված է համարել նաեւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Արտակ Մանուչարյանին դատապարտելով ազատազրկման՝ միաժամանակ որոշելով նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Գործի նյութերի համաձայն, Արտակ Մանուչարյանին հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային գումարտակի, 1-ին վաշտի հրամանատար, կոչումով մայոր այս տարվա մարտի 14-ին՝ առավոտյան, ժամը 09:30-ի սահմաններում, նկատել է, որ ժամկետային զինծառայող շարքային Արմենակ Խասապետյանը ամառային բաղնիքի պատի մոտ հոգում է բնական կարիքները, իր մոտ է կանչել նրան և դիտողություն արել, քաշքշել և մեկ անգամ ապտակել շարքայինին:
Ամբաստանյալն կատարածի համար իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել ասելով, որ շարքայինի դիտողություն է արել ոչ թույլատրելի վայրում բնական կարիքները հոգալու համար, իսկ Արմենակ Խասապետյանը հայտնել է, որ զուգարանում մաքրության աշխատանքներ է կատարվել և չկարողանալով այլևս սպասել՝ ցանկացել է ամառային բաղնիքի պատի մոտ հոգալ իր բնական կարիքները:
Շարունակությունը կարդացեք «Փաստինֆո»-ում: