Այսօր արյան դոնորի միջազգային օրն է
Այսօր արյան դոնորի միջազգային օրն է: Դոնոր դառնալը առողջությանը որեւէ կերպ վնաս չէ: Հայտնի է նաև, որ արյունատվությունը բավականին բարվոք է ազդում մարդու վրա:
Նշենք, որ դոնոր կարող են դառնալ անկախ սեռից, տարիքից, մաշկի գույնից և նույնիսկ քաղաքական հայացքներից: Դոնոր չեն կարող լինել ՄԻԱՎ, ինֆեկցիոն, հեպատիտ, ուռուցքային, սիրտանոթային, հոգեկան խնդիրներ ունեցողները:
Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: 2000-2001 թթ տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, իսկ 2012թ-ին կատարվել է մոտ 15 000 արյունատվություն: Սակայն, արյան բաղադամասերով և պատրաստուկներով Հայաստանի պահանջարկն ապահովելու համա անհրաժեշտ է իրականացնել տարեկան 60 000 արյունատվությու:
Հայաստանում ամենից շատ պահանջարկ կա 4-րդ բացասական արյան նկատմամբ, քանի որ այդ արյուն կրողները կազմում են բնակչության 7%-ը միայն, իսկ ամենից տարածվածը 2-րդ դրականն է: