08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ռուս դեսպանի անունով Անկարայում փողոց կանվանակոչվի

Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների` սիրիական ճգնաժամի թեմայով հավաքին մասնակցելու շրջանակներում Մոսկվա մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` տեղի ունեցած Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել երեկ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության առիթով: Երկու նախարարները նաև ծաղիկ են դրել սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի հիշատակին պատրաստված սգո անկյունում:

Սիրիայի թեմայով հանդիպման ժամանակ, Չավուշօղլուն, անդրադառնալով դեսպանի սպանության միջադեպին, ասել է.

Պարոն Կառլովը լավ դիվանագետ լինելուց բացի, նաև հրաշալի մարդ էր:  Ինձ համար լավ ընկեր էր: Նրա անունը կապրի և՛ մեր սրտերում և՛ Անկարայում: Այն փողոցը, որտեղ գտնվում է ձեր դեսպանատունը, անվանելու ենք Կառլովի անունով»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ