08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայրիկյանի վրա կրակողը հիվանդացել է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Գագիկ Պողոսյանը այսօրվա նիստում մինչեւ հունիսի 17-ը հետաձգեց ԱԻՄ նախագահ  Պարույր Հայրիկյանի  դեմ հունվարի 31-ին կատարված մահափորձի գործով   դատավարությունը: Ամբաստանյալներ  Վարդան Սեդրակյանին, Խաչատուր  Պողոսյանին եւ Սամվել Հարությունյանին դատավորի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկից  դատարան չէին  բերել:

Դատարանում հայտարարվեց, որ  Խաչիկ Պողոսյանի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկից ստացվել է գրություն, որ նա չի կարող մասնակցել դատական նիստին:  Ամբաստանյալը  տառապում է շաքարային դիաբետով:

 Մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանը ասաց, որ իր տեղեկություններով Խաչիկ Պողոսյանի նկատմամբ  այսօր պլանային ստուգում, անալիզի հանձնում նախատեսված չի եղել:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին կայացած դատական նիստում ցուցմունք էր տալիս Պարույր Հայրիկյանը եւ նա ճանաչեց իր վրա կրակող Խաչատուր Պողոսյանին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ