27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում ավելի քան 500 զինվորական է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության համակարգմամբ երկրի 57 նահանգում իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում ձերբակալվել է ավելի քան 500 զինվորական:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` զինվորականնները ձերբակալվել են գյուլենականների կողմից օգտագործված «Bylock» գաղտնի գրագրության համակարգից օգտվելու համար:

Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան մեծ թվով բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` գնդապետներ: 2.000 ոստիկանի մասնակցությամբ կատարված գործողություններն ընդգրկել են նաև Ստամբուլի ռազմական ակադեմիան, որի հրամանատարության զգալի մասը ևս ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ գյուլենականների ձերբակալությունները ավելի մեծ թափ ստացան երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները այն նախաձեռնելու մեջ մեղադրեցին գյուլենական շարժման առաջնորդ ԱՄՆ-ում բնակվող իսլամակն գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ