06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում. Հայաստանի վարչապետ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցել է  Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մտերիմներին եւ երկրպագուներին:

“Խոր վշտով տեղեկացա անվանի հայ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:
Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ: Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին”,-կարդում են վարչապետի ցավակցությունում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ