03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այն ամենը, ինչ պետք է դեն նետել մինչեւ Ամանոր

Ամանորի գալստին հաշված օրեր են մնացել, իսկական ժամանակն է ինքներդ ձեզ համար ամփոփել տարին, նոր տարվա համար նպատակներ դնել եւ վերջապես ազատվել այն ամենից, ինչը ձեզ խանգարում է։

Ահա մի քանի կարեւոր բան, որոնցից պետք է շտապ ազատվել ու դրանք հավերժ թողնել անցնող տարում։

Բաց թողեք մտքերը, որոնք խանգարում են ձեզ հավատալ ձեր ուժերին։

Բաց թողեք մեղավորության զգացողությունը, որը խանգարում է անել այն, ինչ իրականում ուզում եք։

Ազատվեք անհայտության հանդեպ վախից։

Բաց թողեք զղջումները, մոռացեք դրանց մասին։

Բաց թողեք անհանգստությունը։

Բաց թողեք ուրիշներին մեղադրելու ցանկությունը։

Բաց թողեք այն միտքը, որ ձեզ հետ մի բան այն չէ։

Մոռացեք այն մասին, որ երազանքները կարեւոր չեն։

Դադարեք միշտ ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա վերցնել։

Մոռացեք այն մասին, որ ուրիշները ձեզանից ավելի երջանիկ են ու հաջողակ։

Բաց թողեք ձեր անցյալը, մի կառչեք դրանից։

Բաց թողեք չարությունը՝ ձեր նախին  սիրելիի, ընդհանրապես, այն մարդկանց հանդեպ, որոնց անցյալում եք թողել։

Մոռացեք ֆինանսական խնդիրների մասին։

Թողեք ատելությունն ինքդ ձեր նկատմամբ՝ գոհացեք ձեր արտաքինից, էությունից, ամեն ինչից։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ