Բացահայտում. Թուրքիայում ցնցումների հետեւում հայազգի Ալենն է կանգնած /վիդեո/
“Թուրքիայում նրան անվանում են Ամիգո, նա ղեկավարում է Թուրքիայում հայտնի ֆան ակումբներից մեկը: Չնայած չի թաքցնում , որ հայ է, սակայն հայ լինելու հանգամանքը համարյա չի շոշափվում”,-Henaran.am-ի հետ զրույցում Թուրքիայում հասարակական շարժման հայ ղեկավարի մասին ինֆորմացիայով կիսվեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Ալեն Մարգարյանը ներկայանում է որպես Թուրքիայի քաղաքացի և մինչ այսօր Թուրքիայում նրա հայ լինելու հանգամանքը ոչ մի կերպ չի շահարկվել:
Ըստ Անդրանիկ Իսպիրյանի՝ նա աշխարհի մաշտաբով հայտնի հեղինակություն է և կարողանում է “մի քանի դեցիբել աղմուկ հանել, եթե հարկավոր է լինում”:
Հիշեցնենք, որ Թուրքիայում “ Գեյզի” այգու քանդման կապակցությամբ հասարակական շարժում է սկսվել և այդ շարժումը կամաց-կամաց վերաճում է ազատագրական պայքարի: Այդ շարժման ակտիվիստներից է համարվում ազգությամբ հայ` Ալեն Մարգարյանը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: