Էրդողանը և Պուտինը Հալեպի հարցով հեռախոսազրույց են ունեցել
Դեկտեմբերի 14-ին երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի Հալեպ քաղաքի հարցը, մասնավորապես հումանիտար օգնության տրամադրելու խնդիրը:
Նրանք պայմանավորվել են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Հալեպի արևելյան հատվածից խաղաղ բնակչությանը, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը էվակուացնելու համար: Էրդողանը նշել է, որ այն բանից հետո, երբ կբացվեն անվտանգության միջանցքներ, Թուրքիան պատրաստ է ժամանակավոր ապաստան տալ Հալեպի բնակչությանը:
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, ինչպես նաև կրկին Հալեպի խնդիրը:
Անդրադառնալով Հալեպի հարցին Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ այս պահին շատ կարևոր է քաղաք բնակչության էվակուացիան, որպեսզի վերջինս չլինեն բախումների կիզակետում: Նա կրկին Սիրիայի կառավարությանը մեղադրել է մի քանի օր առաջ Հալեպում հաստատված հրադադարը խախտելու մեջ: