11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ռոգոզինը մեկնում է Բաքու`Ալիեւի հետ Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումների հարցը քննարկելու. Коммерсант

Ռուսական Коммерсант-ի տեղեկություններով` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ պետք է կայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Պարբերականի տեղեկություններով` կողմերը կքննարկեն երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարման հարցը։

Коммерсант-ը գրում է, որ Ռոգոզինը Բաքու  է մեկնելու միջկառավարական հանձնաժողովի նիստի նախօրեին, որը դեկտեմբերի 16-ին է ծրագրված։ Ընդհանուր համագործակցության հարցերի քննարկումից բացի, օրակարգում առանձնացված են երկու միջոցառումներ՝ ՌԴ փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ու զենքի արտահանման  մասին բանակցությունները, որոնցում ներգրավված է լինելու Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության փոխտնօրեն Անդրեյ Բոյցովը։

Պարբերականի աղբյուրները տեղեկացրել են, որ ռուսական կողմի հիմնական խնդիրներից մեկը լինելու է ՌԴ-ի դիրքորոշումն Ադրբեջանին բացատրելը՝ կապված Հայաստանին «Իսկանդեր» համակարգերի մատակարարումների հետ։

«Ադրբեջանցի գործընկերները խիստ բացասական արձագանք են տվել իրադարձությունների նման զարգացմանը ԼՂ հակամարտության համատեքստում», գրում է պարբերականը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ