06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ-ԼՊԿ) 2016 թվականի համար հրապարակել է լրագրողներին ամենաշատը բանտարկող երկրների վերաբերյալ զեկույց: Ըստ այդմ՝ բանտարկված լրագրողների ընդհանուր թիվն աշխարհում այս պահին հասնում է 259-ի:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 81 բանտարկած լրագրողների թվով աշխարհում այդ ցուցանիշով բացարձակ առաջատարը Թուրքիան է: Նշվում է, որ մինչ այժմ որևէ երկրում այսպիսի մեծ թվով լրագրողներ չեն եղել բանտարկված:

Հրապարակված զեկույցից պարզ է դարձել, որ ազատազրկված լրագրողների թվով Թուրքիային հաջորդում է Չինաստանը` (38): Վատագույն եռյակը 25 բանտարկված լրագրողով եզրափակում է Եգիպտոսը: 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Էրիթրեան և Եթովպիան:

Նշվում է, որ նախորդ տարի առաջին հնգյակում տեղ զբաղեցրած Իրանն այս տարի բարելավել է դիրքերը:

Զեկույցի` Թուրքիային վերաբերող մասում ասված է, որ 2016-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ընկած հատվածում այդ երկրի մամուլի վրա աննախադեպ ճնշում է գործադրվել, ինչի հետևանքով ավելի քան 100 լրատվական օրգաններ են փակվել, իսկ առնվազն 81 լրագրողներ դատապարտվել են պետության դեմ գործած հանցագործությունների հոդվածով: Նշվում է նաև, որ մամուլի վրա ճնշումները սաստկացել է հատկապես հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ