Ազնիվ, համեստ, մարդամոտ Տարոնը հուսախաբ չարեց եւ նորից երդվեց /ֆոտո, վիդեո/
Հունիսի 11-ին Երևանի ավագանու հատուկ նիստում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը: Նիստը բացեց տարիքով ամենաավագ անդամը` Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:
Երդման տեքստը կարդալուց հետո Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երևանի պատմության թանգարանից բերված հատուկ լանջաշղթան հանձնեց Երեւանի վերընտրված քաղաքապետին՝ Տարոն Մարգարյանին: Ստորագրված երդման տեսքտը ի պահ տրվեց Երևանի պատմության թանգարանին:
Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օրհնանքի խոսքը հղելուց առաջ հիշեցրեց 2 տարի առաջ Տարոն Մարգարյանի երդման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքը` Տարոն հուսախաբ չանես .” Տիար Մարգարյանը աշխատեց ապացուցել, որ ի վիճակի է Երևանը զարգացնելու “,-ասաց Կճոյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորելով վերընտրված քաղաքապետին՝ ցանկություն հայտնեց, որ նա և Երևանի ավագանին կարողանան լուծել մայրաքաղաքի առջեւ ծառացած խնդիրները:
“Շնորհավորում եմ ավագանու եւ քաղաքապետի ընտորւթյունների բարեահաջող ավարտի կապակցությամբ։ Այո՛, ՀՀԿ-ն վստահեց Տարն Մարգարյին գլխավորել իր ցուցակը Երեւանի ավագանու ընտրություներին, շնորհակալ եմ բոլոր երեւանցիներին, որ վստահեցին Տարոն Մարգարյանին եւ տվեցին իրենց ձայների գերակշիռ մասը”,- ասաց նա։
Սերժ Սարգսյանի խոսքով վստահեցին Տարոն Մարգարյանին, քանի որ նա իր պաշտոնավարման նախորդ տարիներին իրեն դրսեւորել էր որպես համեստ, ազնիվ, մարդամոտ եւ Երեւանի խնդիրներով մտահոգ քաղաքապետ:
Հանդիսավոր նիստին մասնակցեցին Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Խորհրդարանի ՀԱԿ, ԲՀԿ, “Ժառանգություն”, ՀՅԴ խմբակցություններից ոչ մեկը ներկա չէր: Ավագանու ԲՀԿ խմբակցությունը ամբողջ կազմով մասնակցեց հատուկ նիստին:
Մանրամասները տեսանյութում: