30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը մտահոգված է. Ժողովուրդ

Աշխատանքային այցով Արցախ մեկնած Սերժ Սարգսյանը սահմանագոտի կատա­րած ատելություններից եւ խորհրդակցու­թյուններից հետո` նախօրեին, Ստեփանակերտում հանդիպել է Հայաստանի եւ Արցախի մշակութային գործիչներին: Զինվորական համազգեստով մտավորականների հետ հան­դիպմանը մասնակցող Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել:

Պատասխանելով Երեւանի տիկինիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի հար­ցին, թե ինչու է հենց այս օրերին որոշել այցե­լել Ղարաբաղ Ս. Սարգսյանը պատասխանել է. «Դա ներքին պարտադրանք է, որովհետեւ հիմա այն ժամանակահատվածն է, երբ եւ զորքը, եւ բնակչությունը, եւ ԼՂՀ քաղաքացի­ներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժ­վարին ժամանակահատված անցկացնելու:

Զորքը շատ կարիքներ ունի, եւ այդ կարիք­ները պետք է գնահատել, որովհետեւ մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, որպեսզի բոլոր հարցերը, բոլոր խնդիր­ները լուծվեն: Դրա համար պետք է կարիքնե­րը գնահատել, տեսնել’որն է առաջնայինը ու այդ խնդիրներին լուծում տալ: ժամանակա­հատվածը սրանով է պայմանավորված»:

Անկեղծ ասած ամենեւին չցանկանալով բացասական սպասումներ ձեւավորել' չենք կարող չնկատել, որ Արցախի անվտանգու­թյան երաշխավորը հանդիսացող Հայաս­տանի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման հայտարարությունը բավակա­նին չարագուշակ է հնչում: Ինչ նկատի ունի Սերժ Սարգսյանը` ասելով թե Արցախում բոլորն «արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկաց­նելու»: Սա ի՞նչ է, պատերազմի նախապատ­րաստվելու հրապարակային կո՞չ: Եթե ոչ, եթե Սերժ Սարգսյանը, օրինակ, նկատի ու­ներ ձմռան ամիսները կամ այլ բան, ապա հարկ էր դա ներկայացնել ընդհանրական կոնտեքստով որպեսզի տպավորությունն այդքան մռայլ չլիներ:

Մինչդեռ նույն այդ հանդիպման ընթաց­քում Ս. Սարգսյանի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգա­վորման բանակցային գործընթացի շուրջ եւս որեւէ լավատեսական ազդակ չեն հաղոր­դում. «Այս պահին բանակցություններ չկան: Չասեմ բանակցություններ, վերջին լուրջ խո­սակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Դրանից հե­տո որեւէ լուրջ խոսակցություն խնդրի մասին չի եղել»,- մանրամասնել է նա:

Այսպիսով` Ս. Սարգսյանը արձանագրում է, որ այս պահին բանակցային լիակատար վակուում է, ասել է թե Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վի- եննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ վերջ: Իրավիճակը հասել է մի կետի, երբ ար­դեն միջնորդների գերխնդիրը ոչ թե Հայաս­տանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունները կազմակերպելն է, այլ երկու երկրների ԱՂ նախարարների հանդի­պումը հաջողացնելը:

Մի բան, որը հազիվ ստացվեց դեկտեմբերի 9-ին Համբուրգում: Թե դեռ որքան այսպես կարող է շարունակ­վել, թերեւս ամենից լավ հենց Սերժ Սարգսյանն է պատկերացնում, եւ ինչպես տեսանք` Ստեփանակերտում այլեւս բացահայտ կիս­վում է իր պատկերացումներով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ