24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեյրան Օհանյանն արգելում է այդ երկու արտահայտությունը

Երեկ լրացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերանշանակման 50 օրը: Այս մասին նախարարը հայտնեց լրագրողներին Նոյեմբերյանի N զորամաս այցելությունից հետո: 

Նախարարի խոսքով՝ իր վերանշանակումը շատ պարտավորեցնող է և իր նպատակն է, որ հայկական բանակն ավելի զարգանա ու մշտապես մարտունակ լինի: Ամփոփելով նախորդ հինգ տարիների ձեռքբերումներն ու բացթողումները՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ նախորդ տարիները ռազմավարաական պլանավորման նոր մշակույթի տարիներ էին:

Նախարարը հայտնեց, որ այս ընթացքում գնահատվել է անվտանգության միջավայրը, սպառնալիքները, որ գոյություն ունեն մեր առջև, ավարտին է հասցվել զինված ուժերի զարգացման պլանն արդյունքում: 

՛՛Զինված ուժերում ես երկու խոսք արգելել եմ ասել, առաջինը, որ բանակը մեր հասարակության հայելին է, և այն արտահայտությունը, որ բոլոր բանակներում էլ լինում են դեպքեր։ Մենք ազգային բանակ ենք և պետք է մեր բանակը համարենք մեր տունը, որտեղ պետք է մարդիկ ապրեն մեր ամրոցի կանոնադրական պահանջներով՛՛,-նկատեց նախարարը:

Նա հավելեց, որ ուզում են ընթացք տալ հայրենական արտադրության զարգացմանը, որպեսզի տեղում մեր սեփական ուժերով կարողանանք մեր բանակի առջև կագնած որոշակի խնդիրներ լուծել:

Պաշտպանության նախարարը հաջորդ տարիներին շատ ավելի ուշադրություն է դարձնելու մարդկային ռեսուրսներին, ընդլայնելու է պրոֆեսիոնալ հատվածը: 

Հարցին, թե պաշտոնավարման նախորդ տարիների ընթացքում սխալներ եղել են, Սեյրան Օհանյանը պատասխանեց.

՛՛Չի սխալվում նա կամ այն կառույցը, որն ընդհանրապես չի աշխատում, այլ բան է այդ սխալները չտեսնելը կամ չվերացնելը: 

Իսկ բանակում սխալը չվերացնելը նման է անհաջող մարտական գործողություններից հետո զորքը անտեր թողնելուն՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ