Հայ երիտասարդը սիրում է կարդալ. գրադարանավար
‘Գրադարաններն այսօր ընթերցողի խնդիր չունեն: Ես մշտապես հերթեր եմ տեսնում մեր գրադարաններում’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընթերցողների թվի հետ կապված Henaran.am-ի հարցին ի պատասխան ասաց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը:
Կարծրատիպը, որ 21-րդ դարի երիտասարդներն ու երեխաները չեն սիրում գիրք կարդալ, իրական չէ: : ‘Եթե այցելեք մեր ընդհանուր ընթերցասրահը, կտեսնեք, որ որտեղ ուսանողներն են պարապում, հերթեր են լինում, բոլոր տեղերը զբաղված են լինում’,-հավելեց բանախոսը:
Վերջինս տեղեկացրեց, որ Ազգային գրադարանում փոխվել է կարդալու համակարգը: Շատերը ժամանակ չեն անցկացնում գրադարանում, սակայն ոչ թե այն պատճառով, որ չեն կարդում, այլ գալիս են գրադարան, էջեր են պատճենահանում ու գնում: Միայն ամառվա երկու ամիսներին է, որ ընթերցասրահում հարաբերական անդորր է տիրում:
Երաժշտագիտական գրադարանի տնօրենը ևս հարցին ի պատասխան ասաց, որ իրենք էլ ընթերցողի հետ կապված խնդիրներ չունեն:
‘Մասնագիտական գրականություն միայն մենք ենք տալիս, հետևաբար այդ խնդիրը չենք էլ կարող ունենալ’: