15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Այդ օրը հայ ժողովրդի վիշտը համախմբեց ողջ մարդկությանը»

«Դեկտեմբերի 7-ը խոնարհման ու հիշատակի օրն է երկրաշարժին զոհ գնացած մեր հայրենակիցների, զորակցությունն ու կարեկցանքը ավերիչ աղետից խեղված հազարավոր ճակատագրերի հանդեպ: Այդ օրը մեր երկիրը դարձավ ողջ երկրագնդի կենտրոնատեղին, բոլորի շուրթերին Արմենիա բառն էր: Հայաստանը մենակ չմնաց հանդեպ բնության կործանարար արհավիրքին, աշխարհի առաջադեմ մարդկությունն իր բարի սիրտն ու օգնության ձեռքը մեկնեց ծանր փորձության առջև հայտնված բազմաչարչար հայ ժողովրդին, հաստատելով իր տեսակին օգնելու պատրաստակամությունը, իր կենսակերպը պահպանելու անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի 7-ին աշխարհը հավաքվեց Հայաստանի շուրջը, այդ օրը հայ ժողովրդի վիշտը համախմբեց ողջ մարդկությանը:
Հիշում ենք բոլորին ու խոնարհվում անմեղ զոհերի հիշատակի առջև»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ